Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանի հետ չի հանդիպել |shantnews.am|
08:57 - 29 մայիսի, 2019

Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանի հետ չի հանդիպել |shantnews.am|

shantnews.am: ՀՀ Ազգային ժողովում հերթական լիագումար նիստի ընդմիջման ժամանակ լրագրողների հետ զրուցել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ծառուկյանը նշել է, որ խմբակցության օրակարգում չի եղել հարց, որպես ընդդիմություն, Ռոբերտ Քոչարյանի աջակիցներին միանալու մասին, չեն քննարկել և չեն քննարկելու այդ հարցը: Իսկ այն դիտարկմանը, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախկինում կապում էին Ռոբերտ Քոչարյանի անվան հետ, Ծառուկյանը պատասխանել է հետևյալը.

«Հիմա ում ինչի և ում հետ հարմար ա, կապում են: Հիմա ամեն մարդ իրավունք ունի քաղաքական գործունեությամբ զբաղվելու, օրը 2 հատ կուսակցություն է բացվում»:

Իսկ Քոչարյանի կողմից նախկինում Ծառուկյանի բիզնեսին ուղղված աջակցությանը Գագիկ Ծառուկյանը արձագանքեց, որ իր բիզնեսի ծաղկմանը ոչ մեկ չի աջակցել, ոչ մեկի առաջ չունի պարտավորություն: Նաև ավելացրեց Ռոբերտ Քոչարյանի հետ ո´չ հանդիպել է, ո´չ զանգել: Իսկ 2-րդ նախագահի ազատ արձակման մասին ասելիք չունի՝ եթե օրենքով այդպես է, ուրեմն ճիշտը դա է:

Լրագրողների դիտարկմանը, թե արդյո՞ք խուսափում է, Ծառուկյանը արձագանքեց, որ չի խուսափում, փաստն է արձանագրում: ԱԺ պատգամավորը նշեց նաև, որ դատական համակարգում փոփոխություններին կողմ է:

«Դա մենք 100 անգամ ասել ենք, անպայման պետք է փոփոխություն լինի ըստ օրենքի, ըստ Սահմանադրության, ըստ կանոնակարգի»:

Ծառուկյանը նաև լրագրողների կոչ արեց անկապ հարցեր չտալ, չսրել իրավիճակն անհիմն հայտարարությամբ:

«Լրագրողներն այսօր 4-5 հարց ունեն՝ Քոչարյան, արդարադատություն …»:
Լրագրողները հակադարձեցին, ինչին ի պատասխան` Ծառուկյանը նշեց՝ նայեք մարդու արած գործերին:

«Մենք պետք է այսօր տնտեսական հեղափոխություն անենք: Ժողովուրդը այսօր դրան է սպասում, արդեն 1 տարի է, ինչ սպասում է: Իսկ այսպիսի անկապ հայտարարությունները վանում են ներդրողներին: Ցանկացած ներդրող կայունություն է ուզում: Եթե մենք ուզում ենք տնտեսական հեղափոխություն, պետք է օրենք փոխենք, Սահմանադրություն փոխենք, նայենք աշխարհի օրինակին»:

Գագիկ Ծառուկյանը նաև նշեց, որ եթե պետք լինի վեթինգի ենթարկվել, ինքը պատրաստ է: Բոլորը օրենքի առաջ հավասար են:

«Անցումային արդարադատությանը մենք կողմնակից ենք, բայց ըստ կարգի, ըստ կանոնադրության»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել