ԵԱՏՄ-ում մշակվելու են ենթակարանտինային ապրանքների հետագծելիության համակարգեր |hetq.am|
11:56 - 27 հուլիսի, 2019

ԵԱՏՄ-ում մշակվելու են ենթակարանտինային ապրանքների հետագծելիության համակարգեր |hetq.am|

hetq.am։ Բուսասանիտարական ռիսկերը կառավարելու համար նախատեսվում է ստեղծել ենթակարանտինային ապրանքների հետագծելիության համակարգեր։ Այս մասին նշված է Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում։

Ըստ ԵՏՀ-ի՝ կառավարման համակարգը հնարավորություն կտա անվտանգ ճանաչված ապրանքները ազատ տեղափոխել Եվրասիական տնտեսական միության տարածքում Բացի այդ, այն թույլ կտա վերահսկել ենթակարանտինային ապրանքների շրջանառությունը ոչ միայն ԵԱՏՄ տարածքում, այլ նաև՝ երրորդ երկրներից ներկրվող։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի սանիտարական, բուսասանիտարական եւ անասնաբուժական միջոցառումների բաժնի տնօրեն Իգոր Գայեվսկին հայտնել է, որ քանի որ երրորդ երկրներից ԵԱՏՄ ենթակարանտինային ապրանքներին ներկրումը շատացել է, ապա փոփոխություններ կատարելիս պետք է հաշվի առնել նաև այդ հանգամանքը․

«Այսօր ենթակարանտինային ապրանքների համաշխարհային շուկայում իրավիճակը սրընթաց փոխվում է։ Շատ երկրներ, որոնք նախկինում ԵԱՏՄ ապրանք չէին մատակարարում, արդեն առաջատար դիրքեր են զբաղեցնում մեր երկրների հետ առևտրում,-ասել է Իգոր Գայեվսկին։

- Սա, անկասկած, պետք է հաշվի առնել ապրանքների նկատմամբ բուսասանիտարական նորմերի փոփոխության մշակման ժամանակ։ Սա ժամանակի պահանջն է, և մենք պետք է քայլենք ժամանակին համընթաց»,-ասել է նա։

Համակարգի փոփոխություների մեխանիզմները մշակելու համար ներգրավվելու են միության անդամ երկրների փորձագետները։ Այդ համակարգը հնարավորություն կտա համապատասխան վերահսկող պետական մարմիններին ավելի զարգացնելու կապը և փոխանակելու վտանագավոր կամ անվտանգ ճանաչված ապրաքների մասին տեղեկատվությունը։ Ըստ ԵՏՀ-ի՝ սրա շնորհիվ պետական մարմինները կխնայեն և՛ ժամանակը, և ՛ լրացուցիչ ռեսուրսները, որոնք պետք է ծախսեին ապրանքները լրացուցիչ փորձաքննելու համար։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել