ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Կենսաբազմազանության ֆինանսավորում. ոչ տնտեսական կորուստների և վնասների հասցեագրման բացակայող օղակը» խորագրով միջոցառմանը
20:58 - 01 հուլիսի, 2025

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Կենսաբազմազանության ֆինանսավորում. ոչ տնտեսական կորուստների և վնասների հասցեագրման բացակայող օղակը» խորագրով միջոցառմանը

Հուլիսի 1-ին Սևիլիայում՝ Զարգացմանն ուղղված չորրորդ միջազգային համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Կենսաբազմազանության ֆինանսավորում. ոչ տնտեսական կորուստների և վնասների հասցեագրման բացակայող օղակը» խորագրով հարակից միջոցառմանը, որը կազմակերպվել էր Հայաստանի կողմից` Կոլումբիայի և Նեպալի համահեղինակմամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել  ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը: Որպես միջոցառման հիմնական բանախոս ելույթ է ունեցել Կոլումբիայի ԱԳ նախարար, COP16-ի նախագահող Լաուրա Սարաբիան:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր ելույթում ընդգծել է կենսաբազմազանության ֆինանսավորման առկա մեխանիզմների արդյունավետության բարձրացման, դրանց փոխլրացման և ֆինանսական ռեսուրսների հասանելիության ապահովման անհրաժեշտությունը: Կարևորվել է նաև ֆինանսավորման բարելավման հարցում միասնական ջանքերի գործադրումը՝ ուղղված կենսաբազմազանությանը համահունչ նորարարական ֆինանսական մեխանիզմների և ներառական ֆինանսական համակարգի մշակմանը:

Անդրադառնալով 2026թ. Երևանում կայանալիք ՄԱԿ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին՝ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է դրա շրջանակներում Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի հանձնառությունների առաջին գլոբալ վերանայման կարևորությունը` կենսաբազմազանության դերի բարձրացման, այս ոլորտում հավակնությունների ընդլայնման և գործնական քայլերի խթանման հարցում:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր եզրափակիչ խոսքում հույս է հայտնել, որ միջոցառումն իր ներդրումը կունենա COP17-ի ֆինանսավորման առաջնահերթությունների ձևավորման գործում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել