ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի հունվարի 10-ի հանձնարարագրի հիման վրա Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցները հունվարի 15-ից 17-ը ներառյալ ստուգում են իրականացրել Վերին Պտղնի համայնքում գտնվող հեղուկ գազի ընդունմամբ, պահեստավորմամբ, տեղափոխմամբ, իրացմամբ զբաղվող «Բութան» ՍՊ ընկերությունում։
Ստուգման արդյունքում «Բութան» ՍՊ ընկերությունում հայտնաբերվել են հրդահային անվտանգության կանոնների վերաբերյալ մի շարք թերություններ և խախտումներ։ «Բութան» ՍՊ ընկերությունում արձանագրվել է հրդեհի ահազանգման ինքնաշխատ համակարգի բացակայություն, տարահանման ելքերի դռների՝ դեպի ներս բացվելը, այսինքն տարահանմանը հակառակ, կրակմարիչները տեղադրված չեն եղել հրդեհի հնարավոր օջախներից ոչ ավել քան 30 մ հեռավորության վրա։
Տեխնիկական և հրդեհային անվտանգության կանոնների խախտման համար «Բութան» ՍՊ ընկերությանը տրվել է համապատասխան կարգադրագիր՝ նշված թերությունները ողջամիտ ժամկետում վերացնելու համար։ Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից ընկերության ներկայացւցիչներին տրվել է խորհրդատվություն՝ հեղուկ բնական գազի պահեստների համար հրդեհային և տեխնիկական անվտանգության կանոնների պահպանման, հրդեհի ժամանակ մարդկանց անվտանգության ապահովման, տարահանման, հրդեհի դեպքում անձնակազմի և պատասխանատուների գործողությունների և սկզբնական հրդեհաշիջման միջոցների կիրառման վերաբերյալ։
comment.count (0)