Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին 30 մլն դրամ փոխհատուցում կտան, իսկ վիրավորներին՝ 5-15 մլն
08:17 - 08 օգոստոսի, 2019

Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին 30 մլն դրամ փոխհատուցում կտան, իսկ վիրավորներին՝ 5-15 մլն

Կառավարությունը հաստատեց 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց՝

  • աջակցության տրամադրման համար ներկայացվող դիմումի քննարկման և աջակցության տրամադրման կարգը
  • աջակցության ձևը և չափը
  • աջակցության տրամադրման համար ներկայացվող դիմումի ձևը, ինչպես նաև դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը

Աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական օգնության ձևով՝ հետևյալ չափերով՝

  • ստացած վնասվածքի պատճառով զոհված (մահացած) անձի` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձին՝ 30.000.000 դրամ
  • առողջությանը ծանր վնաս հասցված անձին՝ 15.000.000 դրամ
  • առողջությանը միջին ծանրության վնաս հասցված անձին՝ 5.000.000 դրամ:

 

ՀՀ կառավարություն


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել