Հոդվածում որևէ փաստաթուղթ ներկայացված չէ. Ավինյանը՝ BBC-ի աղմկահարույց հրապարակման մասին |news.am|
09:16 - 09 օգոստոսի, 2019

Հոդվածում որևէ փաստաթուղթ ներկայացված չէ. Ավինյանը՝ BBC-ի աղմկահարույց հրապարակման մասին |news.am|

news.am։ Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր՝ օգոստոսի 9–ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ «Մարտի մեկի» գործի վերաբերյալ BBC-ի ռուսական ծառայության հրապարակած աղմկահարույց հոդվածին։

Ըստ Ավինյանի՝ BBC-ն իր հոդվածում որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, այլ հղում է կատարել ձեռք բերված տվյալներին։

«Ես չեմ կարող որևէ կերպ սա մեկնաբանել, քանի որ, փաստացի, որևէ փաստաթուղթ BBC–ն չի ներկայացնում, այլ հղում է կատարում այն տվյալներին, որը որ ստացել է ենթադրաբար ՀՔԾ–ից, թե որքանով է այն համապատասխանում իրականությանը, ես չեմ կարող ասել»,–հայտարարեց փոխվարչապետը՝ խորհուրդ տալով մնացած հարցերով դիմել իրավապահներին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել