Հայկ Մարությանի գրառումը հավանելու համար Արմեն Բեգոյանը աշխատակցին ծանուցել է կարգապահական տույժ կիրառելու մասին
17:02 - 05 ապրիլի, 2024

Հայկ Մարությանի գրառումը հավանելու համար Արմեն Բեգոյանը աշխատակցին ծանուցել է կարգապահական տույժ կիրառելու մասին

Այսօր՝ ապրիլի 5-ին, Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը ծանուցագիր է ուղարկել նույն հիմնարկի աշխատակից Էմիլ Մկրտչյանին, որով սոցիալական ցանցերում Հայկ Մարությանի և «Ազգային առաջընթաց» խմբակցության ավագանու անդամների գրառումների տակ հավանում (Like) դնելու հիմքով Մկրտչյանին սպառնում է կիրառել կարգապահական տույժ և պահանջում է բացատրագիր: Այս մասին ֆեյբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցանը՝ հրավորելով ՄԻՊ-ի, ԶԼՄ-ների եւ իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը։

«Սա 2018-ից ի վեր նախադեպը չունեցող քաղաքական հետապնդում է համայնքային ծառայողի նկատմամբ և հարձակում ՀՀ քաղաքացու մտքի և կարծիքի արտահայտման ազատության վրա: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի՝ այդ թվում Երևանի քաղաքապետարանի և համայնքային հիմնարկների աշխատակիցներն ազատ են սոցիալական ցանցերում հավանել այն, ինչ ցանկանում են, և դրա համար չպետք է պատժվեն:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պարտավոր է դատապարտել համայնքային հիմնարկում վախի և ավտորիտար մթնոլորտի տարածումը՝ րոպե առաջ հեռացնելով Բեգոյանին զբաղեցրած պաշտոնից: Հակառակ դեպքում պարզ է դառնում, որ հենց քաղաքապետն է խրախուսում այս ստալինյան ոչ ժողովրդավարական գործելաոճը»,- նշել է Երիցյանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել