Արագածոտնի մարզում ստորագրվեց ՏՏ ոլորտի զարգացմանը նպաստող հուշագիր |armenpress.am|
10:58 - 12 հոկտեմբերի, 2019

Արագածոտնի մարզում ստորագրվեց ՏՏ ոլորտի զարգացմանը նպաստող հուշագիր |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանը և «Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» գիտակրթական հիմնադրամը ստորագրեցին համագործակցության հուշագիր, որը կնպաստի Արագածոտնում ՏՏ ոլորտի զարգացմանը:

Հուշագիրը հոկտեմբերի 12-ին անցկացվող «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովի ընթացքում ստորագրեցին Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը և «Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը:

«Արագածոտնի մարզը ՏՏ քարտեզի վրա չի եղել: Այս հուշագրի կարևորությունը նրանում է, որ մենք հայտնվեցինք այդ քարտեզի վրա»,- ասաց մարզպետը:

Համագործակցության հուշագրով կողմերը համաձայնության են գալիս համատեղ գործունեության շրջանակներում միավորել իրենց ջանքերը նպաստելու Արագածոտնի մարզում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործընթացին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել