Արտաշատի թիվ 5 դպրոցի աշակերտները թունավորվել են բուֆետում վաճառվող սննդից
11:41 - 15 հոկտեմբերի, 2019

Արտաշատի թիվ 5 դպրոցի աշակերտները թունավորվել են բուֆետում վաճառվող սննդից

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ սննդային թունավորման դեպք է գրանցվել Արտաշատի թիվ 5 դպրոցում:

«Նախնական տվյալներով՝ երեխաները թունավորվել են դպրոցի բուֆետում վաճառվող սննդից: Այս պահին շուրջ 19 աշակերտ տեղափոխվել է հիվանդանոց:

Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Դեպքի վայրում և հիվանդանոցում աշխատում են Արարատի մարզային քննչական վարչության քննիչները»,- ասված է հաղորդագրությունում:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել