armenpress.am։ ԶԼՄ-ների ազատությունը եւ լրագրողների անվտանգությունը ԵԱՀԿ-ի գործունեության գերակայությունների թվում են: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է կազմակերպության գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը:
«ԶԼՄ-ների ազատությունը եւ լրագրողների անվտանգությունը ԵԱՀԿ-ի գործունեության գերակա բնագավառների թվում են: ԵԱՀԿ-ի՝ ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ Հառլեմ Դեզիրը, իր մանդատին համապատասխան, ուշադիր հետեւում լրագրողական պրակտիկայի հետ կապված հարցերին»,-ասել Է Լայչակը:
Դիվանագետի խոսքով՝ 2018 թվականին ԵԱՀԿ-ի մասնակից պետությունների քաղաքական պարտավորությունները, կազմակերպության Նախարարների խորհրդի՝ Միլանի նիստի որոշումներին համապատասխան, ուժեղացվել են լրագրողների անվտանգության ոլորտում:
«Լրագրողների համար անվտանգ միջավայրի ստեղծման եւ նրանց աշխատանքային պարտականությունների կատարման նպատակով ԵԱՀԿ-ի սլովակյան նախագահությունը մասնակից պետությունների եւ քաղաքացիական հասարակության միջեւ երկխոսության համար վերջերս հարթակ Էր տրամադրել մարդկային չափմանը նվիրված խնդիրների կատարման շուրջ խորհրդակցությունում, որը կայացել Է 2019 թվականի սեպտեմբերի 16-27-ին»,- ասել Է ԵԱՀԿ-ի գործող նախագահը:
comment.count (0)