Իրանը պատրաստվում է դատի տալ ԱՄՆ-ին` միջուկային գործարքից դուրս գալու պատճառով կրած վնասների համար |tert.am|
07:26 - 08 հոկտեմբերի, 2019

Իրանը պատրաստվում է դատի տալ ԱՄՆ-ին` միջուկային գործարքից դուրս գալու պատճառով կրած վնասների համար |tert.am|

tert.am։ Իրանի Իսլամական Հանրապետությունը Հաագայում ՄԱԿ-ի Միջազգային դատարան հայց կներկայացնի ԱՄՆ-ի դեմ՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ)՝ միջուկային գործարքից Վաշինգտոնի դուրս գալու պատճառով Թեհրանի կրած վնասների առնչությամբ: Այս մասին երկուշաբթի հայտարարել է Իրանի իրավական հարցերով փոխնախագահ Լայա Ջոնեյդին, գրում է Fars գործակալությունը:

Նրա խոսքով՝ Իրանի տնտեսության տարբեր հատվածների օպերատորներին առաջարկվել է գնահատել կրած վնասները՝ հայց կազմելու համար:

Իրանի կառավարությունը մտադիր է փաստաթղթավորել ԱՄՆ-ի նկատմամբ իր պահանջները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել