ԵԱՏՄ-ն և Աֆրիկան սկսել են քննարկել ազգային արժույթներով հաշվարկներ անելու հարցը. Տիգրան Սարգսյան |tert.am|
05:36 - 24 հոկտեմբերի, 2019

ԵԱՏՄ-ն և Աֆրիկան սկսել են քննարկել ազգային արժույթներով հաշվարկներ անելու հարցը. Տիգրան Սարգսյան |tert.am|

tert.am: Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) և Աֆրիկայի երկրները քննարկում են փոխադարձ հաշվարկներն ազգային արժույթներով անելու հավանականությունը՝ խուսափելու համար փոխարժեքի տատանումների պատճառով առաջացող ծախսերից: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավար Տիգրան Սարգսյանը՝ ելույթ ունենալով Ռուսաստան-Աֆրիկա համաժողովում:

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը երկուշաբթի հայտնել էր, որ ԵՏՀ-ն և Աֆրիկյան միության հանձնաժողովը մտադիր են Ռուսաստան-Աֆրիկա համաժողովի շրջանակներում հուշագիր ստորագրել փոխըմբռնման մասին: 

«Առաջին հարցը, որը հետաքրքրում է մեր աֆրիկացի գործընկերներին, այն է, թե ինչպես ենք իրականացնելու փոխադարձ հաշվարկները: Աֆրիկյան երկրները արդեն դիտարկում են ազգային արժույթով միմյանց հետ հաշվարկներ անելու գաղափարը: Հարց է առաջանում, թե ինչպես են Աֆրիկայի երկրներն առևտուր անելու ԵԱՏՄ-ի հետ»- ասել է Սարգսյանը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել