Փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Վրեժ Գաբրիելյանը. խորհրդակցություն ԱԻՆ-ում
11:51 - 22 հոկտեմբերի, 2019

Փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Վրեժ Գաբրիելյանը. խորհրդակցություն ԱԻՆ-ում

Հոկտեմբերի 22-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը խորհրդակցություն է անցկացրել ԱԻՆ ղեկավար կազմի հետ: Նախարարը տեղեկացրել է, որ վարչապետի որոշմամբ Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից ազատվել է Արտակ Նահապետյանը և ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը:

Ֆելիքս Ցոլակյանը Փրկարար ծառայության նախկին տնօրենին հաջողություններ մաղթեց հետագա գործունեության մեջ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև ԱԻ նախարարության գործունեության վերաբերյալ կազմակերպական բնույթի հարցեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել