Գյումրու երկաթուղու աշխատակիցները պահանջում են 30%-ով բարձրացնել իրենց աշխատավարձը |24news.am|
13:03 - 24 հոկտեմբերի, 2019

Գյումրու երկաթուղու աշխատակիցները պահանջում են 30%-ով բարձրացնել իրենց աշխատավարձը |24news.am|

24news.am: Գյումրու երկաթուղու աշխատակիցները շարունակում են գործադուլը։ Աշխատակիցները պահանջում են 30%-ով բարձրացնել իրենց աշխատավարձը, լուծումներ գտնելու համար ներկայումս բանակցություններ են ընթանում։ Այս մասին հայտնեց «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը։

Հիշեցնենք, որ Գյումրու լոկոմոտիվային դեպոյի բոլոր աշխատակիցները գործադուլ էին հայտարարել հոկտեմբերի 22-ին։ Գործադուլի պատճառով մոտ 30 գնացքի աշխատանք դադարեցվել է։

«Աշխատակիցներին չի գոհացնում իրենց աշխատավարձը, քանի որ նաև գիշերային աշխատանք են կատարում, ներկայումս նրանց աշխատավարձի չափը 350-400 հազար դրամ է կազմում», - նշել էր Գրձելյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել