news.am: Ադրբեջանի ԱԳՆ-ն «սեւ ցուցակով» է սպառնացել ռուսական «Իզվեստիա» թերթի թղթակից Գրիգորի Կլիմովին։
Պատրվակը, ինչպես եւ ընդունված է, ուղեւորությունն է Լեռնային Ղարաբաղ։ «Մենք որոշ կասկածներ ունեցանք այս հաշվով։ Ներկայում մենք ուսումնասիրում ենք հարցը»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաեւան «Ինտերֆաքս-Ադրբեջան» գործակալությանը։
«Իզվեստիա»-ն իր կայքում ուրբաթ հրապարակել էր «Խրախճանք պատերազմի ժամանակ. Ղարաբաղը հրադադարից 25 տարի հետո» հոդվածը, որի հեղինակն է Գրիգորի Կլիմովը։
comment.count (0)