Կայացել է Զուրաբիշվիլի-Տուսկ հանդիպումը |aliq.ge|
08:00 - 25 սեպտեմբերի, 2019

Կայացել է Զուրաբիշվիլի-Տուսկ հանդիպումը |aliq.ge|

aliq.ge։ Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ:

Նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության հաղորդմամբ, կողմերը քննարկել են Վրաստանի եվրոպական ինտեգրման գործընթացը:

«Դոնալդ Տուսկը վերահաստատել է իր աջակցությունը Վրաստանին՝ որպես Եվրոպայի խորհրդի նախագահ, որն այն կպահպանի մինչև ս.թ. նոյեմբերի 30-ը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հետագա համագործակցության հիմնական ուղղություններն ու ԵՄ-ի և Վրաստանի միջև արդեն իսկ առկա ամուր հարաբերությունների զարգացման հարցերը», — ասված է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել