Սա համարում եմ բացառապես իրավական գործընթաց. Նորա Առուստամյանը՝ հոր դեմ հարուցված քրգործի մասին |news.am|
09:21 - 24 սեպտեմբերի, 2019

Սա համարում եմ բացառապես իրավական գործընթաց. Նորա Առուստամյանը՝ հոր դեմ հարուցված քրգործի մասին |news.am|

news.am։ Սա համարում եմ բացառապես իրավական գործընթաց: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նորա Առուստամյանը՝ անդրադառնալով իր հոր՝ «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանի դեմ հարուցված քրեական գործին:

«Ես ճիշտ եմ համարում այս մասին խոսել եւ որոշակի դիրքորոշներում հայտնել այն ժամանակ, երբ կունենանք վերջնական որոշում: Իրավական գործընթացը շարունակական բնույթ է կրելու, իսկ վերջնական որոշումից հետո կարող ենք խոսել»,-ասաց նա՝ հավելելով. «Նպատակահարմար չեմ գտնում, երբ ընթանում է նախաքննություն, երբ վեջնական որոշում կամ վճիռ չկա, որեւէ կարծիք կամ դիրքորոշում հայտնել:

Հիմա փորձում եք ինձնից լսել սուբյեկտիվ կարծիք, բայց ես եւս մեկ անգամ հաստատելու եմ այն, ինչ լսել եք ԲՀԿ պատգամավորների կողմից, որ գործընթացը համարում եմ բացառապես իրավական»:

Հարցին, թե արդյոք հայրն ընդունում է առաջադրված մեղադրանքը, նա արձագանքեց. «Հարցն ուղղված է իրավաբաններին, փաստաբաններին, որոնք զբաղվում են այս գործով: Ավել բան նպատակահարման չեմ գտնում ասել»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման եւ իրագործման գործընթացում թույլ տրված առերեւույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում «Սթոնս» ՍՊ ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարած Սեդրակ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել նաեւ` ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու, այն է` հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար:

Սեդրակյանին 2019 թվականի սեպտեմբերի 18 մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով:

«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման եւ իրագործման գործընթացում թույլ տրված առերեւույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում փոփոխվել եւ լրացվել է նաեւ Սուրեն Ավագյանին եւ Գուրգեն Սարգսյանին առաջադրված մեղադրանքները: Վերջիններիս մեղադրանք է առաջադրվել նաեւ 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին նրանց մեղադրանք էր առաջադրվել 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով:

Այս գործով այսօրվա դրությամբ քրեական գործով 15 անձ ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել