Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակության հետ
12:21 - 27 սեպտեմբերի, 2019

Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակության հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի փոխտնօրեն Աթանասիոս Արվանիտիսի գլխավորած պատվիրակությանը։

Նախարարը ողջունել է առաքելության այցը Հայաստան՝ ընդգծելով, որ հանդիպումը լավ առիթ է ամփոփելու այցի արդյունքները և պատասխանելու մասնագետներին հուզող հարցերին։

Աթանասիոս Արվանիտիսը շնորհակալություն է հայտնել նախարարին հանդպիման համար և առաջարկել քննարկել կառուցվածքային բարեփոխումների առաջընթացը։

ԱՄՀ պատվիրակության խնդրանքով, Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսությունում գրանցված ցուցանիշները, առաջիկա տնտեսական ցուցանիշների կանխատեսումները։ Նախարարն օպերատիվ տվյալներ է ներկայացրել նաև ԱՄՀ ներկայացուցիչներին հետաքրքրող առանձին ոլորտների վերաբերյալ։ Տեղեկատվություն է ներկայացվել նաև մշակող արդյունաբերության ընթացիկ ցուցանիշների և առաջընթացի վերաբերյալ։

Հանդիպման ընթացքում քննարկում է ծավալվել տնտեսությունում մարդկային կապիտալի, կարողությունների զարգացման, մրցունակության և արտադրողականության վերաբերյալ։ Որպես արտադրողականության բարձրացման խթան երկուստեք կարևորվել է նոր տեխնոլոգիաների ներդրումն ու կարողությունների զարգացումը։

Նախարարը ԱՄՀ ներկայացուցիչների հետ քննարկել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվող ոլորտային ռազմավարական փաստաթղթերը։ Անդրադարձ է եղել զբոսաշրջության ոլորտին՝ որպես ներառական զարգացում ապահովող, նոր փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացմանը խթանող ծառայությունների արտահանում։ Քննարկվել են զբոսաշրջության ոլորտի զարգացման հեռանկարները և դրա համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովման հնարավորությունները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել