«Որևէ մեկը՝ հատկապես ես, չի ցանկանում, որպեսզի սարսափելի բաներ տեղի ունենան». Թրամփը՝ Իրանի հետ հնարավոր բախման մասին |tert.am|
06:16 - 27 մայիսի, 2019

«Որևէ մեկը՝ հատկապես ես, չի ցանկանում, որպեսզի սարսափելի բաներ տեղի ունենան». Թրամփը՝ Իրանի հետ հնարավոր բախման մասին |tert.am|

tert.am։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Իրանը ցանկանա բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ, ապա ինքը դրական կարձագանքի այդ առաջարկին:

Ինչպես նշում է China Global Television Network-ը, Թրամփն այս մասին ասել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ հանդիպմանը:

«Որևէ մեկը՝ հատկապես ես, չի ցանկանում, որպեսզի սարսափելի բաներ տեղի ունենան»,-ասել է Թրամփը՝ ենթադրելով, որ Թեհրանը ցանկանում է բանակցել Վաշինգտոնի հետ:

Միացյալ Նահանգների ռազմական գերատեսչությունից ընդգծել են, որ Իրանը մտադիր է ԱՄՆ-ի և տարածաշրջանում ամերիկյան շահերի դեմ հարձակում գործել:

Նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ ուղարկվելիք 1500 հոգանոց զորքը առավելապես պաշտպանական դեր է ունենալու Իրանի ներկայացրած սպառնալիքի ֆոնին:

Ստեղծված իրավիճակն անհանգստացրել է Կոնգրեսի անդամներին, որոնք մտավախություն ունեն, որ ԱՄՆ-ն շարժվում է դեպի Իրանի հետ բացահայտ առճակատում:

«Իրականում ես կարծում եմ, որ Իրանը չի ցանկանում պատերազմել և այն էլ մեզ հետ»,-ասել է Թրամփը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել