Ռոուհանին չի բացառել ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու հնարավորությունը |tert.am|
05:51 - 27 սեպտեմբերի, 2019

Ռոուհանին չի բացառել ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու հնարավորությունը |tert.am|

tert.am։ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին չի բացառում ԱՄՆ-ի հետ բանակցությունների հավանականությունը, եթե Վաշինգտոնը հրաժարվի առավելագույն ճնշում գործադրելու քաղաքականությունից և անցնի երկխոսության:

«Ամերիկայի նախապայմանն այն է, որ նախ պետք է իրագործվեն պատժամիջոցները և առավելագույն ճնշումն Իրանի ժողովրդի նկատմամբ, այնուհետև Նահանգները կանցնեն բանակցությունների»,- ասել է Ռոուհանին Նյու Յորքում կայացած մամլո ասուլիսում:

Ռոուհանին շեշտել է, որ դա ճիշտ նախապայման չէ, և այն պետք է հանվի բանակցային սեղանից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել