azatutyun.am։ Իրանի նախագահ Հասան Ռոհանին պնդում է, որ Վաշինգտոնի կողմից Իսլմական հանրապետության դեմ սահմանված նոր պատժամիջոցները վկայում են Թրամփի վարչակազմի հուսահատության մասին: Դրա ամենավառ վկայությունն, ըստ Ռոհանիի, Իրանի Կենտրոնական բանկի հանդեպ կրկնակի պատժամիջոցներ կիրառելու մասին Վաշինգտոնի որոշումն է:
«Ամերիկացիները պատժամիջոցներ են կիրառում կառույցների հանդեպ, որոնք արդեն իսկ սև ցուցակում են: Դա վկայում է ամերիկացիների հուսահատության մասին: Այս ամենը վկայությունն է նաև այն բանի, որ «առավելագույն թվով պատժամիջոցների» և «առավելագույն ճնշման» քաղաքականությունը ձախողվել է, և մեր հզոր ժողովուրդը վերջին մեկուկես տարում հաջողությամբ է դիմադրել»,- ասել է Ռոհանին:
comment.count (0)