shantnews.am: Երկօրյա այցով Վրաստանում է գտնվում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, Ռոուզ Գոտմյոլերի ղեկավարած պատվիրակությունը:ՆԱՏՕ-ն անհանգստացած է Սև ծովում ու դրա շուրջ ՌԴ ռազմական հզորացմամբ: Մտադիր է ուժեղացնել Սև ծովում Վրաստանի ու ՆԱՏՕ-ի ծովային ուժերի համագործակցությունը:
«Այն, որ Ռուսատանը չի աջակցում Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը, զարմանալի չէ: Վրաստանն իրավունք ունի ընտրելու իր ուղին: Բուխարեստի գլխավոր ուղերձը, որ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, մնում է ուժի մեջ: Մենք աջակցում ենք Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու կոչ ենք անում Ռուսաստանին՝ ետ կանչել Վրաստանի գրավյալ տարաքներից՝ Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախության ճանաչման որոշումն ու դուրս բերել իր զորքն այդ տարածքներից: Տարակուսած ենք Սև ծովում և դրա տարածքներում Ռուսաստանի զինուժի հզորացմամբ: Այդ պատճառով ուժեղացնում ենք Սև ծովում Վրաստանի ու ՆԱՏՕ-ի ծովային ուժերի համագործակցությունը»,- այս մասին հայտարարել է Ռոուզ Գոտմյոլերը:
«ՆԱՏՕ-ի հետ ամուր կապը Վրաստանի արտաքին քաղաքականության և դրա անվտանգության հիմքն է: Այս այցը խորհրդանշական է, քանի որ վերջերս ՆԱՏՕ-Վրաստան հարաբերություններում ստեղծվել է նոր հարթակ ՝ Սևծովյան անվտանգության տեսանկյունից: Բոլորս հասկանում ենք, որ անվտանգ Սև ծովն անվտանգ եվրատլանտյան տարածքի գրավական է», – հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
comment.count (0)