armenpress.am: ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանն առաջարկում է ուսումնասիրության ենթարկել Հայաստանի բոլոր բուհերի ռեկտորների ատենախոսությունը, սակայն Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նման լիազորություն չունի, եթե չկան կոնկրետ փաստեր:Այս մասին ՀՀ Ազգային ժողովում հարցուպատասխանի ընթացքում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը` պատասխանելով Անի Սամսոնյանի հարցին:
«Պետությունը նման լիազորություն չունի անցկացնելու արդեն իսկ պաշտպանված ատենախոսությունների ուսումնասիրություն, եթե կոնկրետ փաստեր չկան կոնկրետ ատենախոսությունների հետ կապված: Այստեղ ունենք համակարգային լուծման հարց, այն քննարկել ենք պրոֆիլային հանձնաժողովում, և մի քանի տարբերակներ կան: Այս պահին մեր նախարարությունը չունի նման լիազորություններ հետ գնալու, ատենախոսությունները նորից ուսումնասիրելու ու զրկելու աստիճանից տվյալ գիտնականին, բայց, եթե կոնկրետ փաստեր կան, ուսումնասիրվում են, և դրանք վեր են հանվում»,- ասաց Հարությունյանը:
comment.count (0)