Կարևոր է պահպանել ԵԱՏՄ անդամ երկրների կայուն տնտեսական աճը. Կասիմ-Ժոմարտ Տոկաև |shantnews.am|
13:07 - 01 հոկտեմբերի, 2019

Կարևոր է պահպանել ԵԱՏՄ անդամ երկրների կայուն տնտեսական աճը. Կասիմ-Ժոմարտ Տոկաև |shantnews.am|

shantnews.am։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Եվրասիական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ նշեց՝ ԵՏՄ-ում Հայաստանի նախագահությունը հաջող է անցնում: Տոկաևն ընդգծեց՝ ԵՏՄ-ում նախագահող երկիր Հայաստանն իր ներդրումն է ունենում ինտեգրացիոն գործընթացների զարգացման գործում:

Տոկաևը տեղեկացրեց՝ Ղազախստանի արտադրանքի արտահանումը նվազել է ավելի քան 6 տոկոսով, ինչն իրենց մտահոգում է: Ու թեպետ դրանում, ըստ Տոկաևի, օբյեկտիվ տնտեսական պատճառներ կան, բայց նաև ընդգծեց՝ վարչական խոչընդոտների մասին էլ պետք չէ մոռանալ:

Ղազախստանի նախագահի համոզմամբ՝ կարևոր է պահպանել ԵՏՄ անդամ երկրների կայուն տնտեսական աճը: Նա նշեց՝ պետք է ընդհանուր ներքին շուկայում խոչընդոտները վերացնել: Վերջինս նաև կարևորեց Եվրասիական դատարանի դերի ամրապնդումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել