«Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձը զենքը հանձնել է ոստիկանությանը |aysor.am|
12:12 - 23 հունվարի, 2020

«Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձը զենքը հանձնել է ոստիկանությանը |aysor.am|

aysor.am։ ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն անձամբ է բանակցել «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձի հետ, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

«Այս պահին իրավիճակը կայուն է, վերահսկելի։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան», - ասաց նա։

Աշոտ Ահարոնյանի խոսքով՝ բանակցության արդյունքում կրակոցներ արձակած անձը զենքը հանձնել է ՀՀ ոստիկանությանը։

Հիշեցնենք՝ ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա։

Անմիջապես դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբեր։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել