«Էրեբունի պլազա»-ի կրակոցները պետք է սթափության ահազանգ լինեն Հայաստանի իրավապահ մարմինների համար. Բաբաջանյան  |armtimes.com|
14:46 - 23 հունվարի, 2020

«Էրեբունի պլազա»-ի կրակոցները պետք է սթափության ահազանգ լինեն Հայաստանի իրավապահ մարմինների համար. Բաբաջանյան |armtimes.com|

armtimes.com:  ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանն «Էրեբունի պլազա»-ում այսօրվա կրակոցների դեպքը համարում է վկայություն այն բանի, որ իրավապահ մարմիններում, ուժային կառույցներում, դատական իշխանությունում արմատական բարեփոխումների կարիք կա: Պատգամավորն այս մասին հայտարարեց ԱԺ ամբիոնից:

«Տեղի ունեցածը խստորեն դատապարտելի է՝ անկախ կատարվածի շարժառիթներից ու պատճառներից: Սա ահազանգ է առաջին հերթին Հայաստանի իրավապահ մարմիններին, ուժային կառույցներին, դատական իշխանությանը»,- ասաց Բաբաջանյանը՝ հավելելով, որ այս կրակոցները պետք է սթափության ահազանգ լինեն Հայաստանի իրավապահ մարմինների համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել