«Իրանի դիվանագետները և պետությունը որևէ մտադրություն չունեն հիբրիդային պատերազմ մղել Հայաստանում»․ Իրանի դեսպանատան կցորդը պարզաբանել է, թե ինչու էր հանդիպել Նարեկ Մալյանին |aravot.am|
05:26 - 29 հունվարի, 2020

«Իրանի դիվանագետները և պետությունը որևէ մտադրություն չունեն հիբրիդային պատերազմ մղել Հայաստանում»․ Իրանի դեսպանատան կցորդը պարզաբանել է, թե ինչու էր հանդիպել Նարեկ Մալյանին |aravot.am|

aravot.am։ Հունվարի 20-ին հաղորդագրություն էր տարածվել, որ «ՎԵՏՕ» շարժման գրասենյակ են այցելել Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի գծով կցորդ Մոհամադռեզա Հեյդարին և քաղաքական գծով կցորդ Մոհամադռեզա Նասիմին: «Շուրջ 4 ժամ տևողությամբ հանդիպման ընթացքում քննարկվեց հարցերի լայն շրջանակ»,- ասված էր շարժման տարածած հաղորդագրության մեջ: Իրանահայ լրագրող Ջորջ Աբրահամյանն այսօր գրառում է կատարել. «Հարգելի ընկերներ, քիչ առաջ կապ հաստատեցի Հայաստանում ԻԻՀ դեսպանատան մշակութային կցորդ պարոն Հեյդարիի հետ, պարզաբանում ստանալու համար «Վետո» շարժման գրասենյակում Նարեկ Մալյանի հետ նրա հանդիպման կապակցությամբ:

Պարոն Հեյդարիի խոսքերով. «Հանդիպումը տեղի է ունեցել Նարեկ Մալյանի հրավերով, քանի որ վերջինս հեղինակել է երեք գիրք, որոնցից մեկը թարգմանվել է պարսկերեն: Պարոն Մալյանը ինձ դիմել է խնդրանքով՝ աջակցել իր գրքերը, հատկապես՝ պարսկերեն թարգմանված գիրքն Իրանում հրատարակելու հարցում: Նման հանդիպումներ, հատկապես հաշվի առնելով դրանց մշակութային բնույթը, կենտրոնի ներկայացուցիչների կողմից հաճախ են կայանում: Ես պարոն Մալյանին ասացի, որ նման հնարավորություն դեռևս չկա և հանդիպումն ավարտվեց:

Հավելեմ, որ գրքերի բովանդակության հետ ծանոթ չեմ: Ինձ ընկերակցող անձը, որը պատկերված է նկարում, Իրանի դեսպանատան աշխատակիցն է, որին սխալմամբ ներկայացնում են որպես դեսպանատան ռազմական կցորդ: Նա ինձ ուղեկցել է ընկերական կարգով:

Արթուր Դանիելյանը՝ իրենց բերման ենթարկելու հիմնավորման մասին Խնդրում եմ հանդիպումը չքաղաքականացնել և հրաժարվել Իրան-Հայաստան բարեկամական հարաբերությունների մեջ սեպ խրելու մտադրությունից, քանի որ Իրանի դիվանագետները և պետությունը որևէ մտադրություն չունեն հիբրիդային պատերազմ մղել Հայաստանում: Մեր հարաբերությունները շարունակում են մնալ ջերմ ու բարեկամական»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել