ԱՀԿ-ն վաղն արտակարգ իրավիճակների հանձնաժողովի նիստ կգումարի՝ պայմանավորված Չինաստանում բռնկված կորոնավիրուսի տարածմամբ |tert.am|
17:25 - 29 հունվարի, 2020

ԱՀԿ-ն վաղն արտակարգ իրավիճակների հանձնաժողովի նիստ կգումարի՝ պայմանավորված Չինաստանում բռնկված կորոնավիրուսի տարածմամբ |tert.am|

tert.am:    Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հունվարի 30-ին Ժնևում նիստ կգումարի, որի ժամանակ կորոշվի՝ պետք է արդյոք միջազգային արտակարգ իրավիճակի ռեժիմ հայտարարել՝ 2019-nCoV տեսակի կորոնավիրուսի տարածման պատճառով, թե ոչ: Այս մասին հայտարարել է ԱՀԿ-ի կենտրոնակայանը:

«Հանձնաժողովը խորհրդատվություն կներկայացնի ԱՀԿ-ի գլխավոր տնօրենին, թե արդյոք այդ համաճարակի բռնկումն արտակարգ իրավիճակ է, որը կարող է միջազգային մտահոգության պատճառ դառնալ, թե ոչ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ կորոնավիրուսով հիվանդության առաջին դեպքն է գրանցվել Ֆինլանդիայում: Վարակն ախտորոշվել է Ուհանից ժամանակ չինացի զբոսաշրջիկի մոտ:

Չինաստանի Ուհան քաղաքում բռնկված վիրուսով հիվանդացության դեպքեր են գրանցվել նաև Հոնկոնգում, Մակաոյում, Թայվանում, Թաիլանդում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Վիետնամում, Սինգապուրում, Նեպալում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, Մալայզիայում և Գերմանիայում:

 

 

 

ԼՐԱՀՈՍ
21:21 • 29/01
Աստրախանում տանը բռնկված հրդեհի հետևանքով 81-ամյա հայուհի է մահացել
21:18 • 29/01
Պաղեստինյան պետության ստեղծման հարցը կմնա անորոշ. Կարեն Վերանյանը` Թրամփի` «Խաղաղության ծրագրի» մասին


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել