Ինչու չի ընտրվել Արփինե Հովհաննիսյանը. Նախարարի բացատրությունը |lragir.am|

10:29 - 30 հունվարի, 2020

lragir.am։ Արդատադատության նախարար Ռուստամ Բադասյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե ինչու Սահամանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամների թեկնածուների թվում չի հաստատվել Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի թեկնածությունը։

«Իրականում հանձնաժողովը դեռ չի ձևավորվել, մենք նպատակ չունեինք, որպեսզի ընդդիմադիրներ կամ իշխանամետներ այնտեղ լինեին, այնտեղ պետք է լինեին վեց իրավաբան-գիտնականներ և քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցիչներ։ Տիկին Հովհաննիսյանի մասով, գնահատում ենք իր անկեղծ մղումները, որ ինքը հայտարարել է՝ ես անկեղծ մղումներով ուզում էի օգնել։ Մենք իրականում չենք ուզում այս քայլով ցույց տալ, որ մենք իր օգնության կարիքը չունենք կամ ունենք, ուղղակի տիկին Հովհաննիսյանի դիմումում նշված է, որ ինքը մասնակցել է նախորդ Սահմանադրության փոփոխության հանձնաժողովի աշխատանքներին։ Իրականում կարծես թե խոսք է գնում ոչ ֆորմալ մասնակցության մասին, որովհետև մենք նայել ենք, այնտեղ ֆորմալ առումով տիկին Հովհաննիսյանը հանձնաժողովի աշխատանքներին չի մասնակցել։ Բայց մենք նույնիսկ դա էլ կասկածի տակ չենք դնում, այլ խնդիրը հետևյալն է։ Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության մեր պաշտոնական փաստաթղթում քննադատություն է հնչում 2015 թվականի փոփոխությունների և դրան հաջորդած պրոցեսների հետ կապված։ Բնականաբար, մենք այդ հանգամանքը չէինք կարող դրական առումով գնահատել հանձնաժողովի նոր կազմի համար։ Ոչ թե ով 2015-ին մասնակցել է, հիմա չի կարող մասնակցել, այլ ինքնին այդ հանգամանքը չէր կարող դրական համարվել այս փուլի ընտրություններում»,- ասաց Բադասյանը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել