Ծանոթ չեմ տնտեսագետ Աճեմօղլուի հայտարարությանը, բայց մենք ամբողջությամբ նույն գծի վրա ենք. Արդարադատության նախարար |tert.am|
12:23 - 01 փետրվարի, 2020

Ծանոթ չեմ տնտեսագետ Աճեմօղլուի հայտարարությանը, բայց մենք ամբողջությամբ նույն գծի վրա ենք. Արդարադատության նախարար |tert.am|

tert.am։ Ծանոթ չեմ պարոն Աճեմօղլուի հայտարարությանը, բայց, եթե չեմ սխալվում, նա միշտ իր աշխատություններում կարևորում է ինստիտուտների կառուցումը և ինստիտուտների միջոցով երկարատև բարեփոխումների իրականացումը: Մենք ամբողջությամբ նույն գծի վրա ենք: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն ավելի վաղ կոչ էր արել ՀՀ իշխանություններին կոռուպցիայի դեմ պայքարը չվերածել քաղաքական մրցակիցներին հետապնդելու միջոցի: «Եթե որևէ ազդեցիկ առաջնորդ կամ խմբակցություն վերահսկում է պետական մարմինները և հետապնդում իր հակառակոդներին, ապա դա թուլացնում է այդ մարմինները»,- նշել է Աճեմօղլուն:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, թե տեղյակ չէ տնտեսագետի այս հայտարարությունից, բայց Աճեմօղլուի հետ իրենք «նույն գծի վրա են». «Մենք մասնակցում ենք մի միջոցառման, որը միտված է մասնագիտացված հակակոռուպցիոն մարմնի ստեղծմանը, ընդ որում, այդ մարմնի համար այնպիսի կադրային բազա ստեղծելու, որոնց բարեվարքությունը ստուգվում է:

Կարծում եմ, որ պարոն Աճեմօղլուի գաղափարները և ինստիտուտների կայացման իր տեսլականը ամբողջությամբ մեր քաղաքականությանը համապատասխանում է: Տեսնում եք բոլոր միջազգային կառույցների վերջին արձագանքները, որոնք վերաբերում են մեր բարեփոխումների օրակարգին՝ դատաիրավական, հակակոռուպցիոն, քրեակատարողական: Այնպես որ, մենք ամբողջությամբ նույն գծի վրա ենք»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել