Եվրախորհրդարանը հավանության է արժանացրել Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալու համաձայնագիրը |tert.am|
05:03 - 30 հունվարի, 2020

Եվրախորհրդարանը հավանության է արժանացրել Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալու համաձայնագիրը |tert.am|

tert.am: Եվրախորհրդարանը հավանության է արժանացրել Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին համաձայնագիրը: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, փաստաթղթի ընդունման շուրջ վերջնական քվեարկությունը կայացել է չորեքշաբթի Բրյուսելում կայացած ԵԽ լիագումար նիստում:

Համաձայնագիրը հաստատել է 621 պատգամավոր, դեմ է հանդես եկել 49-ը, ձեռնպահ է մնացել 13-ը:

Այժմ գործարքի վավերականացման համար անհրաժեշտ է, որ ԵՄ խորհուրդը պաշտոնապես հաստատի այն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել