Եվրախորհրդարանի բանաձևում մի կետ կա, որը բխում է Հայաստանի շահերից. արհամարհում ենք, մի կողմ ենք դրել, չենք խոսում դրա մասին. Օսկանյան
 |tert.am|
21:10 - 16 մարտի, 2024

Եվրախորհրդարանի բանաձևում մի կետ կա, որը բխում է Հայաստանի շահերից. արհամարհում ենք, մի կողմ ենք դրել, չենք խոսում դրա մասին. Օսկանյան |tert.am|

tert.am: Եվրախորհրդարանի որոշման մեջ եթե կա մի կետ, որը գործնական նշանակություն ունի մեզ համար, դա 14-րդ կետն է, որը կոչ է անում  Ադրբեջանին նստել բանակցությունների արցախահայության հետ, նրանց ղեկավարության հետ և միջազգային ներկայությամբ ապահովել նրանց վերադարձի խնդիրը իրենց տները, իրենց հողը։

Ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը իր էջում հրապարակած տեսանյութում։

«Ուրեմն մենք սա արհամարհում ենք, մի կողմ ենք դրել, չենք խոսում դրա մասին, ոնց որ դա գոյություն չունի և փորձում ենք այդ փաստաթուղթը թափահարել որպես Հայաստանի ԵՄ-ին անդամակցության վկայական:

Հերիք է խաբել այս ժողովրդին, այս բանաձևում մի կետ կա, որը Հայաստանի շահերից է բխում, դա 14-րդն է: Չգիտեմ՝ Հայաստանի արտգործնախարարը կարդացե՞լ է այս փաստաթուղթը:  Բայց ԱԺ-ում իրեն տրված հարցերից կարծես թե ինքը տեղյակ չի:

Հասկանում եմ՝ մի բան եք որոշել դուք, բայց դա ձեր որոշումը չէ: Այսօր մի հատ շանս կա արցախահայության իրենց տները վերադառնալու հարցը իրականութուն դարձնել: Եթե Հայաստանի իշխանությունները մտափոխվեն կամ նոր իշխանություններ լինեն, որոնք այս հարցը օրակարգ կբերեն հենց հենվելով Եվրախորհրդարանի այդ բանաձևի դրույթների հիման վրա»,- ասել է Օսկանյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել