«Ռեստարտ» ոսւանողական-քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջող բողոքի գործողություններին ես առաջին հերթին միացա՝ հաշվի առնելով ՀՀ քաղաքացիների ոտնահարված արժանապատվությունն ու հեղափոխությունը ինձ համար նախ և առաջ արժանապատվության կռիվ էր։
Բայց ինձ համար փաստ է, որ այժմ ՀՀ-ում այն արժանապատվության մթնոլորտը չկա, որի համար ես պայքարում էի։
Հեղափոխության օրերին, երբ իմ ու ընկերոջս վրա հարձակվեցին 25 հոգանոց խմբով ու հայհոյեցին, այդ գործը հեղափոխված Հայաստանում կարճվեց։ Այժմ երբ սոցցանցերում էլի տարատեսակ հայհոյանքներ են լինում, ինձ ասում են հանգիստ եղեք, կոչեր անում ընդդեմ բռնության, երբ նախկին ռեժիմի սպասավորները մեզ վրա դնում են ոչ իրավաչափ հոդվածներ ու ամբողջ ուժային համակարգը աշխատում է նույն տրամաբանությամբ, ես զգում ու հասկանում եմ, որ ինչ-որ բան նորմալ չէ։
Նախկին ռեժիմի ծառաները ինձնից ու իմ ընկերներից են մուռ հանում, որ իրանք էլ չեն կարող թալանել ու փորձում են մեզ սադրել ու հյուծել։
Պետությանն է պատկանում լեգիտիմ բռնություն իրականանցելու իրավունքը ու եթե նա դա չի անում, ապա երկրում քաղաքացիները ուղղակի հյուծվելու են, բայց ես չեմ պատրաստվում հյուծվել։ Ֆեյսբուքում բարոյական կոչեր գրելը քիչ է, դուք ստացել եք մանդատ ու ունեք լեգիտիմություն լինել արդար ու վճռական։
Չի կարելի թողնել, որ քաղաքացիներին ստորացնեն, դատեն Սերժի դատավորներըը ու լինել հանգիստ՝ ասելով, որ ուրիշ տարբերակ չկա։ Հեղափոխությունից մեկ տարի անց, երբ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակեցին, մենք նոր հասկացանք, որ դատարանները նույնն են ու տվեցինք արձագանք։
Բայց, ընկերներ, մենք արդեն արձագանքել ենք հեղափոխության ժամանակ ու մեր արձագանքը եղել է շատ հստակ, հիմա արդեն գործելու ժամանակն է։ Չի կարելի սպասել, որ քաղաքացիներին հյուծեն, սադրեն ու հետո նոր արձագանքել։ Իշխանությունների իրավունքը ու պարտականությունը զուտ արձագանքելը չպետք է լինի։ Ես չեմ համակերպվելու։
Ես տեսել ու տեսնում եմ շատ դրական բաներ, բայց և տեսնում եմ բացասականը ու դրան արձագանքելու եմ համարժեք ձևով»։
comment.count (0)