«Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը Ֆեյսբուքի իր էջում նշել է, որ հեղափոխությունից արդեն 1 տարի է անցել, բայց ՀՀ բուհերում ոչ մի շոշափելի փոփոխություն չի եղել։ Նա մասնավորապես գրել է․
«Շատ համալսարաններում շարունակում են պաշտոնավարել ուսանողական ազատությունները ճնշած դեկաններն ու ռեկտորները՝ չհաստատված կանոնադրություններով, ապօրինի ֆինանսական ռեսուրսներ ստացած Ուսանողական խորհուրդները։
Շատ համալսարաններում փոխվեցին Հոգաբարձունների խորհուրդների կազմերը, բայց վերջիններս ոչ միայն ի վիճակի չեղան լուրջ փոփոխություններ անելու, այլ նույնիսկ կամք ու ցանկություն չունեցան անցյալին գնահատական տալու ու արդյունքում լեգիտիամցրին այն ամբողջը, ինչի դեմ պայքարելու դուրս էին եկել ուսանողները 2018 թ․ ապրիլ-մայիս ամիսներին։
Իշխանությունների ոչ հասատատակամ, հաճախ անհասկանալի քայլերի արդյունքում ուսանողական եռանդը, փոփոխությունների մեծ սպասելիքը, պրոակտիվ ակտիվությունն ուղղակի մարում է՝ նախկին հաջողությունների փուլը դարձնելով ուղղակի հաջողության պատմություն ու նոստալգիա։
Մինչդեռ այս մեկ տարվա ընթացքում կարելի էր մեծ ներդրումներ անել, առաջընթացի, զարգացման ծրագրեր ձեռնարկել»։
Իրականում այս անգործությունը ապտակ է թե՛ հեղափոխությանը, թե՛ ուսանողներին, ու դրա հետևանքները գնալով ավելի շոշափելի կդառնան»։
comment.count (0)