Չինաստանում 5 ՀՀ քաղաքացիների «Ուրալ» ավիաընկերությունը թույլ չի տվել օգտվել չվերթից |news.am|
10:56 - 02 փետրվարի, 2020

Չինաստանում 5 ՀՀ քաղաքացիների «Ուրալ» ավիաընկերությունը թույլ չի տվել օգտվել չվերթից |news.am|

news.am:  Չինաստանում Հայաստանի հինգ քաղաքացիներ հայտնվել են դժվար իրավիճակում։ Նրանցից Լիանա Ստեփանյանը պատմեց, որ այսօր՝ փետրվարի 2-ի առավոտյան «Ուրալ» ավիաընկերության U6 764 չվերթով Չինաստանի Սիան քաղաքի օդանավակայանից պետք է մեկնեին Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաք, սակայն օդանավակայանում իրենց հայտնել են, որ միայն ՌԴ քաղաքացիները կարող են մեկնել այդ չվերթով։

«Ասացին կոկրետ պատճառ չկա, պաշտոնական փաստաթուղթ չկա, հրաման են ստացել, որ չթողնեն: Միայն հայեր չէին, Բելառուսից, Ղազախստանից էլ կային նաեւ: Խոսեցինք «Ուրալի» ներկայացուցչի հետ, ասացին` ոչինչ չենք կարող անել, որովհետեւ դա ՌԴ որոշումն է։ Դեսպանատուն զանգեցինք, իրավիճակը ներկայացրինք, խնդրեցինք օգնել, սակայն ոչ մի օգնություն չտրամադրեցին»,-պատմեց նա։


Նրանք հայտնեցին, որ այս պահին գնում են Գուանչժոու, նոր տոմս են գնել։

ԱԱԳՆ մամուլի խոսնակ Աննա նաղդալյանն այս մասին հայտնած օգտատիրոջ ֆեյսբուքյան գրառման մեկնաբանություններում նշել է, որ դեպքի մանրամասները ճշտվում են։

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել