Փաստաբանը հայտնում է Ռուբեն Հայրապետյանին բերման ենթարկելու մասին |armenpress.am|
11:34 - 04 փետրվարի, 2020

Փաստաբանը հայտնում է Ռուբեն Հայրապետյանին բերման ենթարկելու մասին |armenpress.am|

armenpress.am: Փաստաբան Ամրամ Մակինյանը հայտնում է Քրեական ոստիկանության դիմակավորված ծառայողների կողմից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին բերման ենթարկելու մասին: Պաշտպանն ասաց, որ այս պահին գտնվում է ՀՀ ոստիկանության վարչական շենքի մոտ՝ հավելելով, որ այլ մանրամասներ չի կարող ասել:

Ավելի վաղ, Մակինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Հրատապ, Քրեական ոստիկանության դիմակավորված ծառայողներն առանց պատշաճ հիմնավորման բերման են ենթարկել Ռուբեն Հայրապետյանին: Գնում եմ այնտեղ՝ Նալբանդյան 130»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել