Կանանց Հայաստանի ազգային հավաքականը պատմական հաղթանակ է տոնել։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնում է, որ մեր թիմն արտագնա խաղում հաղթել է Բուլղարիայի ընտրանուն։
«13 տարի անց տոնեցինք առաջին հաղթանակը պաշտոնական խաղում»,- տեղեկացնում են ֆեդերացիայից։
Նշենք, որ հավաքականը Բուլղարիայի հանդեպ հաղթանակ է տոնել 2։3 հաշվով։
Ավելի վաղ՝ ապրիլի 5-ին, Հայաստանի հավաքականը 2025թ․ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի խաղում Արմավիրում պարտվեց Ռումինիայի հավաքականին 0։1 հաշվով։
comment.count (0)