news.am: Արգավանդի խաչմերուկն այս պահին փակ է մեծաքանակ ոստիկանական ուժերի կողմից: Նրանք չեն թույլատրում հունվարի 30-ին մահացած զինծառայողի դագաղը Երեւան տեղափոխող հարազատների տեղաշարժը:
Նշենք, որ հարազատները ցանկանում են մահացած զինծառայողի դին տեղափոխել պաշտպանության նախարարություն:
Այս պահին հարազատների հետ բանակցում են ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Նշենք, որ Արցախում` զորամասի հրաձգարանում հունվարի 30-ին մահացած զինծառայողի հարազատները չեն հավատում մահվան պաշտոնական` ինքնասպանության վարկածին:
comment.count (0)