Նորագյուղցի Բոգոն երթուղու մրցույթը շահել, բայց չի շահագործում․ պետությունն անզոր է նրա դեմ |hetq.am|
07:10 - 04 փետրվարի, 2020

Նորագյուղցի Բոգոն երթուղու մրցույթը շահել, բայց չի շահագործում․ պետությունն անզոր է նրա դեմ |hetq.am|

hetq.am։ Հեղափոխությունից հետո քրեական գործերով անցնող Ռուբեն Կոստանյանի դեմ պետությունն անզոր է։ Հանրությանն առավել հայտնի «Նորագյուղցի Բոգո» անունով Ռուբեն Կոստանյանին պատկանող ուղևորափոխադրող ընկերությունը, ստանալով փոխադրողի իրավունք, գործունեություն չի ծավալում՝ թույլ չտալով այդ երթուղում այլ տնտեսվարողներ աշխատեն։ Ոլորտը վերահսկող պետական տեսչության մոտ փաստաթղթերով ամեն բան նորմալ է։

Երևանից Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնելու երկու երթուղի կա։ Մեկի սկզբնակետը Կենտրոնական ավտոկայանն է (Կիլիկիա), մյուսինը՝ Հյուսիսային ավտոկայանը։ Տարիներ առաջ երթուղիները սպասարկելու համար հայտարարված մրցույթներում հաղթող է ճանաչվել «Երկու ընկեր» ՍՊԸ-ն։ Ընկերության 50 % բաժնետոմսերը պատկանում են Ռուբեն Կոստանյանին։ Փոխադրողը Երևանի Կիլիկիա ավտոկայանից փոխադրումներ իրականացնում է, իսկ Հյուսիսայինից՝ ոչ։

Հյուսիսային ավտոկայանից դեպի Թբիլիսի երթուղու համար նախկինում հայտարարված մրցույթում պարտված «Սոնա և Միքայել» ՍՊԸ-ի տնօրեն Արշակ Սմբատյանը 2019 թ.-ին դիմել էր Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին (ՏՄՊՊՀ)։ Նա հայտնել է, որ «Երկու ընկեր» ՍՊԸ-ն հաղթել է երթուղու մրցույթում, սակայն փոխադրում չի կատարում, այդկերպ թույլ չտալով այլ տնտեսվարողների Հյուսիսային ավտոկայանից դեպի Թբիլիսի փոխադրում իրականացնել։

Հանձնաժողովը դիմումատուի կողմից մատնանշած խնդիրները հիմնավոր է համարել, սակայն գտել է, որ դա իր իրավասության հարցը չէ, այլ՝ Կապի, տրանսպորտի և ՏՏ նախարարության։

Համոզվելու համար՝ արդյո՞ք հիմնավոր է «Սոնա և Միքայել» ՍՊԸ-ի տնօրենի բողոքը, այցելեցինք Երևանի Հյուսիսային ավտոկայան։ Որպես քաղաքացի՝ ավտոկայանի տեղեկատուից հետաքրքրվեցինք, թե Հյուսիսային ավտոկայանից Թբիլիսի կարող ենք գնալ։ «Էստեղից չի մեկնարկում։ Այսինքն ժամը 8-ին գալիսա ստեղ, պեչատվումա, բայց մեկա իջնում ա Կիլիկիա (ավտոկայան)»,- այսպիսի անկեղծ պատասխան ստացանք տեղեկատուի աշխատակցուհուց։

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել