Մրցույթ ՔԿՀ-երում մի շարք առարկաներ դասավանդող ուսուցիչների թափուր տեղերի համար
09:16 - 25 հուլիսի, 2019

Մրցույթ ՔԿՀ-երում մի շարք առարկաներ դասավանդող ուսուցիչների թափուր տեղերի համար

«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը (այսուհետ՝ Կազմակերպություն)՝ «Աբովյան», «Արմավիր», «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում ազատազրկման ձևով պատիժ կրող և/կամ կալանավորված անձանց հանրակրթություն իրականացնելու նպատակով հայտարարում է մրցույթ՝ հայոց լեզվի և գրականության, ռուսաց լեզվի և գրականության, անգլերենի, քիմիայի, կենսաբանության, ֆիզիկայի, ինֆորմատիկայի, աշխարհագրության, համաշխարհային պատմության և հայոց պատմության, հայոց եկեղեցու պատմության, հասարակագիտության, հանրահաշվի և երկրաչափության, ֆիզկուլտուրայի և նկարչության ուսուցիչների թափուր տեղերի համար:

Մրցույթին մասնակցելու համար անձը ներկայացնում է ՝

  1. Գրավոր դիմում,
  2. Փաստաթուղթ (դիպլոմ) ՝ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ,
  3. Անձնագրի պատճեն,
  4. Ինքնակենսագրություն,
  5. Մասնագիտական գիտելիքները և աշխատանքային ունակությունները հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճեները (դրանց առկայության դեպքում),
  6. Մեկ լուսանկար 3/4 չափի,
  7. Օտարերկրացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հաստատող փաստաթուղթ,
  8. Արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:

Արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:
Վարձատրությունը որոշվում է՝ ըստ դասաբաշխման:
Ցանկացողները պետք է դիմեն Կազմակերպության Մ.Խորենացի 162ա հասցեում գտնվող մասնաշենք (Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության հարևանությամբ):

Հեռ. 010 57 44 06:

Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև օգոստոսի 16-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 09:00-ից 18:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել