Ըստ ԱԳՆ-ի, Չինաստանում՝ կարանտինի գոտում, Հայաստանի 10 քաղաքացի կա, ևս 1-ը տարհանվել է |azatutyun.am|
07:22 - 04 փետրվարի, 2020

Ըստ ԱԳՆ-ի, Չինաստանում՝ կարանտինի գոտում, Հայաստանի 10 քաղաքացի կա, ևս 1-ը տարհանվել է |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանում կորոնավիրուսի որևէ դեպք առայսօր չի արձանագրվել, պաշտոնական տվյալ է։ Առավոտյան Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում արդեն 1 քաղաքացի է հետազոտվել, որի մոտ մասնագետները կորոնավիրուսին բնորոշ ախտանշաններ էին նկատել։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներկայացուցիչ Շուշան Սարգսյանի խոսքով. - «Նա եղել է Չինաստանում, Չինաստանից վերադարձել և ունեցել է ջերմություն, հետազոտել ենք և՛ գրիպի համար, և՛ այլ շնչառական վարակների համար, և՛ կորոնավիրուսի համար, այսօր առավոտյան ստացել ենք բացասական պատասխան»։

Ախտորոշիչ թեստերը Ռուսաստանն է անվճար տրամադրել, հետազոտումն էլ է անվճար, սակայն ոչ բոլորը կարող են ախտորոշվել։ Առայժմ Չինաստանից ժամանած ու վիրուսին բնորոշ ախտանշաններ ունեցող քաղաքացիները հնարավորություն ունեն հետազոտվելու։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներկայացուցիչ Նունե Բակունցը նշեց. - «Բնականաբար, եթե նա եղել է Չինաստանում 1 ամիս առաջ, արդեն դա չի համարվում ռիսկի գործոն, բայց մինչև 14 օր Չինաստանում ճամփորդելու կամ Չինաստանից եկած լինելու դեպքում, կամ շփվել են կորոնավիրուսով հիվանդ կամ Չինաստանից վերադարձած նման սիմպտոմներով անձանց հետ»:

Չինաստանից Հայաստան ժամանած քաղաքացիներից մեկը բողոքում է՝ ինչո՞ւ ինքն ու մյուս ժամանողները հնարավորություն չունեն հետազոտման՝ կասկածները փարատելու համար։

«Ես հենց նոր շփվում էի երեկ, առաջին օրը Սիանից Հայաստան ժամանած մարդկանց հետ, զույգ կա, որն էլի ուղղակի ուզում է անցնել թեստավորում, ամուսիններ են, միգուցե նաև երեխա ունեն ու մտածում են, դա լոգիկայի մեջ է էլի: Իսկ մեզ մոտ ասում են՝ մինչ սիմպտոմ չլինի, թե սիմպտոմը ո՞նց են հայտնաբերելու, դա էլ ուրիշ խնդիր է», - նկատեց Էրիկ Խաչիկյանը:

Վերջինիս ներկայացմամբ՝ Չինաստանի Սիան քաղաքից վերջին օրերին բազմաթիվ հայեր են վերադարձել Հայաստան, նրանք նույն մտահոգությունն ունեն։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներկայացուցիչ Նունե Բակունցը վստահեցնում է՝ եթե հազ, ջերմություն և այլ ախտանշաններ չեն նկատվել քաղաքացու մոտ, ապա նա վարակված չէ. - «Ամբողջ աշխարհում, ԱՀԿ-ի ուղեցույցներով, նման մարդկանց, ովքեր չունեն ախտանշան, իրենց տանը կանխարգելիչ միջոցառումների մասին տեղյակ են պահում, բացատրում են, թե ինչ պիտի անի, և նվազագույն նշանների դեպքում ինքը դիմում է կամ այն բժշկին, որ պոլիկլինիկայում իրեն զննում է, կամ մոտակա պոլիկլինիկա»:

Շարունակությունը՝ azatutyun.am-ում

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել