news.am: Իսրայելի բանակը հարված է հասցրել ՀԱՄԱՍ շարժման դիրքին Գազայի հատվածի հարավում՝ ի պատասխան ականանետերի ականների արձակման, տեղեկացրել է իսրայելական զինվորականների մամուլի ծառայությունը։
«Որոշ ժամանակ առաջ երեք ական էր արձակվել Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ։ Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության բանակի տանկը հարվածել էր ՀԱՄԱՍ-ի ռազմական դիրքին Գազայի հատվածի հարավում»,- ասվում է բանակային մամուլի ծառայության հաղորդագրությունում։
Այսօր ավելի վաղ տեղեկացվել էր, որ երեք ական արձակվել է Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ, դրանցից մեկը որսացել է ՀՕՊ համակարգը։
comment.count (0)