Որոշումը չընդունվեց․ Մհեր Գրիգորյանը՝ փոստային առաքանիների անմաքսատուրք ներկրման շեմի նվազեցման մասին |news.am|
05:38 - 31 հունվարի, 2020

Որոշումը չընդունվեց․ Մհեր Գրիգորյանը՝ փոստային առաքանիների անմաքսատուրք ներկրման շեմի նվազեցման մասին |news.am|

news.am: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում չի ընդունվել փոստային առաքանիների՝ ծանրոցների, արտասահմանյան ինտերնետ խանութներից ծանրոցների անմաքսատուրք ներկրման շեմի նվազեցման մասին որոշումը։ Այս մասին հայտնեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Որոշումը չընդունվեց, հանձնարարվեց ավելի խորը ուսումնասիրել հարցը և անդրադառնալ հարցին 6 ամիս հետո»,-ասաց նա։

ԵՏՀ նիստում քննարկվում էր այն առաջարկը, որի համաձայն՝ արտասահմանյան ինտերնետ-խանութներից ծանրոցների անմաքսատուրք ներկրման շեմը կնվազեցվի 100 եվրոյի 2020 թվականի հուլիսի 1-ից, 50 եվրոյի՝ 2021 թվականի հունվարի 1-ից և 20 եվրոյի՝ 2022 թվականի հունվարի 1-ից։

Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության (ԴՄԾ) ղեկավար Վլադիմիր Բուլավինը նշել էր, որ 2019 թվականին մաքսերով հարկվող ծանրոցների թիվն ավելացել է հինգ անգամ։

«2019 թվականին շեմը 1000-ից 500 եվրոյի նվազեցնելուց հետո մաքսավճարներն ավելացել են, քանի որ ավելացել է «վճարովի» ծանրոցների քանակը՝ 2018-ի 56,8 հազարից մինչեւ 234,1 հազար 2019-ին, այսինքն՝ հինգ անգամ։ Վճարումները հասել են 895,6 մլն ռուբլու։ Դա երեք անգամ ավելին է, քան մեկ տարի առաջ»,- ասել է Բուլավինը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել