Իրանի ԱԳ նախարարությունը դատապարտել Է ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները |armenpress.am|
08:56 - 31 հունվարի, 2020

Իրանի ԱԳ նախարարությունը դատապարտել Է ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները |armenpress.am|

armenpress.am: Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) ղեկավար Ալի Աքբար Սալեհիի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները չեն ազդի երկրի միջուկային ծրագրի վրա, ինչը հաստատել Է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:

ԱՄՆ-ը հունվարի 30-ին ընդլայնել Է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները, սահմանափակիչ միջոցներ են ձեռնարկվել ԻԱԷԿ-ի ղեկավար Ալի Աքբար Սալեհիի եւ բուն կազմակերպության նկատմամբ: Այժմ ԱՄՆ-ի տարածքում նրանց ակտիվները, ընդհանուր կանոնների համաձայն, սառեցված են: Բացի այդ, նրանց հետ երրորդ անձանց բոլոր գործարքները երկրորդային պատժամիջոցների օբյեկտ են:

«Պարոն Սալեհին առաջնակարգ գիտնական Է ու քաղաքական գործիչ, նրա դեմ պատժամիջոցները կապված են ԱՄՆ-ի հուսահատության հետ եւ ոչ մի կերպ չեն ազդի Իրանի խաղաղ միջուկային ծրագրի առաջընթացի վրա»,- ասված Է Մուսավիի հայտարարության մեջ, որը դատապարտել Է պատժամիջոցները:

Նրա խոսքով՝ Թեհրանի վրա «առավելագույն ճնշման» քաղաքականությունը «վաղուց փակուղի Է մտել»:

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հունվարի 30-ին հայտարարել Է, որ Թեհրանի վրա տնտեսական ճնշում գործադրելը կարող Է ստիպել Իրանի ժողովրդին որոշումներ ընդունել երկրի քաղաքականությունը փոխելու համար: «Մենք կարծում ենք, որ Իրանին փողեր ու հարստություններ ստանալու հնարավորությունից զրկելը ճիշտ միջոց Է ստիպելու նրանց ընդունել ոչ դյուրին որոշումներ, որպեսզի ժողովուրդը կարողանա հնարավորություն ստանալ փոխելու այն ռեժիմի բնույթն ու գործելակերպը, որն այդքան վատ Է ծառայում Իրանում ապրող 80 մլն մարդու»,- ասել Է Փոմպեոն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել