Քննարկվել է Ղազախստան-Թուրքմենստան-Իրան ուղին որպես այլընտրանքային ճանապարհ օգտագործելու հարցը |tert.am|
09:49 - 04 հունիսի, 2019

Քննարկվել է Ղազախստան-Թուրքմենստան-Իրան ուղին որպես այլընտրանքային ճանապարհ օգտագործելու հարցը |tert.am|

tert.am: Երեք տարվա ընդհատումից հետո ձևավորված բարեկամական խումբն առաջին այցը կատարեց Ղազախստանի հանրապետություն, ինչը Ղազախական կողմը կարևորեց:

Այսօր ԱԺ-ում նման տեսակետ հայտնեց Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝ամփոփելով Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի՝ մայիսի 21-24-ը Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթան գործուղման արդյունքները։ Նրա խոսքով՝ այցի շրջականերում քննարկեցինք միջխորհրդարանական հարաբերություններն առավել ակտիվացնելու հարցերը։

«Քննարկվեցին նաև ԵԱՏՄ շրջանակներում զանազան ու բազմապրոֆիլ հարցեր, ինչպես նաև բոլոր խնդրահարույց հարցերը, որոնք ծառացած են մեր երկու երկրների առջև։ Փորձեցինք նոր հիմքի վրա բարձրացնել երկկողմ հարաբերությունները», - շարունակեց Վաղարշակ Հակոբյանը։

Բարեկամական խմբի անդամ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ, համաձայնելով գործընկերոջ հետ, հավելեց, որ քննարկվել են նաև տնտեսությանն առնչվող հարցեր։

«Քննարկվել են առևտրաշրջանառության բարձրացման և դրա համար այլընտրանքային ճանապարհներ գտնելու հարցը։ Այսօր մեր առևտրաշրջանառությունը շատ փոքր է՝ 16-17 մլն դոլար, պատճառը նաև լոգիստիկ խնդիրներն են։ Այցի շրջանակներում քննարկվել է Ղազախստան-Թուրքմենստան-Իրան ուղին որպես այլընտրանքային ճանապարհ օգտագործելու հարցը, որի շուրջ պետք է քննարկումներ անցկացնել նաև ՀՀ կառավարության հետ»,- ընդգծեց Միքայել Մելքումյանը։

Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանն էլ նշեց, որ բարեկամական խմբի հայկական կողմը հաստատել է, որ իր քաղաքականությունը հիմնված է կայունության և կանխատեսելիության վրա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել