Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
09:36 - 01 փետրվարի, 2020

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում Փետրվարի 1-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 4-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով։ Փետրվարի 2-3-ը, 4-ի գիշերը, 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 2-ի գիշերը կնվազի 5-6 աստիճանով, 4-ի գիշերը նույնքան կբարձրանա:

Երևանում փետրվարի 1-ի և 4-ի ցերեկը սպասվում է ձյուն։ Փետրվարի 2-3-ը, 4-ի գիշերը, 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 Երևան քաղաքի փետրվարի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 15.70C (1987 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -21.70C (2007 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` -3.30C


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել