armtimes.com: Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախկին փոխնախարար Գեւորգ Լոռեցյանի կալանքը երկարաձգվել է: Այս մասին ասել է նրա պաշտպան Լեւոն Սահակյանը: Նա նշեց, որ որոշումը բողոքարկելու են:
Սահակյանը նաեւ տեղեկացրել է, որ 2 մլն դրամ գրավի միջնորդություն է ներկայացրել: Միջնորդությունը մերժվել է:
Լոռեցյանը ձերբակալվել եւ ապա կալանավորվել է 2019 թ. դեկտեմբերի սկզբին: Նրան մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար: Նա չի ընդունում մեղադրանքը:
comment.count (0)