Գևորգ Լոռեցյանը դատարան էր բերվել, սակայն նիստը հետաձգվեց |factor.am|
factor.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, այսօր կայացավ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանի գործով դատական նիստը:
Ամբաատանյալներից էդուարդ Հովհաննիսյանի պաշտպանը դատարան չէր եկել և գրությամբ խնդրել էր իր բացակայությունը համարել հարգելի և դատական նիստը հետաձգել, քանի որ փաստաբանը այլ գործով դատական նիստի է: Չէր ներկայացել նաև թարգմանիչը, դատավորը որոշեց հետագա նիստերն անցկացնել առանց նրա և թարգմանիչ ներգրավել փաատաթղթերի հետազոտման ժամանակ:Լոռեցյանի պաշտպանը խնդրեց գոնե քննարկել իր պաշտպանյալի տեսակցությունների և հեռախոսազանգերի վրա դրված արգելքը հանելու վերաբերյալ միջնորդությունը, սակայն դատավորը որոշեց հետաձգել դատական նիստը:Շարունակությունը՝ factor.am-ում։
17:48 - 18 սեպտեմբերի, 2020