pastinfo.am։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, մերժեց ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի պաշտպանի ներկայացրած ՝ ՍԴ դիմելու մասին միջնորդությունը։
Նման միջնորդություն ներկայացրել էր Սմբատ Բարսեղյանի նախկին պաշտպան Հայկ Ալումյանը՝ դեռեւս 2017 թվականի նոյեմբերին՝ պարզելու ՀՀ ՔՕ 8-րդ գլխի ՀՀ Սահմանադրության համապատասխանությունը։
«Սասնա Ծռերի» անդամները մեղադրվում են 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու մեջ։ Զինված հարձակման հետևանքով զոհվեցին գնդապետ Արթուր Վանոյանը, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանն ու ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը։ Պատանդ վերցված ոստիկանների թվում էին այն ժամանակվա Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը։
comment.count (0)