«Սասնա ծռերի» գործով պաշտպանը ցանկանում է դիմել ՍԴ |factor.am|
09:05 - 05 փետրվարի, 2020

«Սասնա ծռերի» գործով պաշտպանը ցանկանում է դիմել ՍԴ |factor.am|

factor.am: «Սասնա ծռեր» խմբի տասն անդամների գործով դատաքննության փուլը մոտենում է ավարտին: Այսօրվա դատական նիստում դատավոր Մեսրոպ Մակյանն ասաց, որ նախկինում ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի նախկին պաշտպան Հայկ Ալումյանը դատարան էր դիմել միջնորդությամբ, որպեսզի քրեական օրենսգրքի ութերորդ հոդվածը (արարքի հանցավորությունը բացառող հանգամանքը) ուղարկվի ՍԴ՝ դրա որոշակիության հարցը ճշտելու համար:

Դատարանը հետաքրքրվեց, թե արդյոք Բարսեղյանը շարունակում է պնդել, որ այս միջնորդությունը պետք է քննարկման առարկա դառնա, ինչին Բարսեղյանը դրական պատասխան տվեց: Նրա ներկայիս պաշտպան Տիգրան Եգորյանն էլ ասաց, որ ինքը ևս նման միջնորդություն է պատրաստվում ներկայացնել և գտնում է, որ այն պետք է քննության առարկա դառնա:

Շարունակությունը՝ factor.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել